Դանակահարվել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալը — Երկիր Մեդիա

Դանակահարվել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալը

Հակոբ Մկրտչյանն ի վիճակի չի եղել բացատրություն տալ:
danakaharutyun

ՀՀ ոստիկանության Երևանի վարչության պարեկապահակային ծառայության գնդի հրամանատարի տեղակալ Հակոբ Մկրտչյանն օգոստոսի 24-ի կեսգիշերին դանակահարվել է անհայտ անձի կողմից:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 24-ին՝ ժամը 02:50-ին, Մասիսի բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Հակոբ Մկրտչյանը վնասվածքներով տեղափոխվել է իրենց մոտ:

Հակոբ Մկրտչյանն ի վիճակի չի եղել բացատրություն տալ:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու համար, կատարվում է հետաքննություն:

 

*

*