Պարգեւատրվել են հարկադիր ծառայության աշխատակիցները

Տեղի է ունեցել նաեւ 10 նորանշանակ հարկադիր կատարողների երդման արարողությունը
dahk (1)

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 26-ամյակի առթիվ այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Հարկադիր կատարման ծառայությունում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը շնորհավորել է Ծառայության աշխատակիցներին գալիք տոնի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, խաղաղություն, բարօրություն և նորանոր հաջողություններ:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամաններով ծառայողական պարտականություններն ու առաջադրանքները պատշաճ կատարելու համար Ծառայության 74 աշխատակիցներ արժանացել են խրախուսանքների և պարգևների:

Պարգևատրման հանդիսավոր արարողությանը նախորդել է 10 նորանշանակ հարկադիր կատարողների երդման ու ծառայողական վկայականների հանձնման պաշտոնական արարողությունը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները