«Եթե զինծառայողն այնուամենայնիվ պիտի ծխի, ապա կծխի իր ուզած ծխախոտը»

Ծխախոտի հարցն առնչվում է միայի պայմանագրային զինծառայողներին։
ARCRUN_HOVHANNISYAN

«Զինվորին ծխախոտ տալու և չտալու թեմայով քննարկումների առնչությամբ պարզաբանենք, որ 2008թ. շարքային ժամկետային կազմին ծխախոտ չի հատկացվում, դրա փոխարեն հատկացվում է համապատասխան գումար, ինչպես նաև քաղցրավենիք մարտական դիրքերում»-, ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Նոր օրինագիծը, որը առաջ է քաշել ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը, վերաբերվում է պայմանագրային զինծառայողներին: Նրանց օրեկան 20 հատիկ ծխախոտի և համապատասխան լուցկու փոխարեն կհատկացվի համապատասխան գումար: Դա նախ և առաջ առողջ ապրելակերպին է ուղված, հետո նա կարող է ինքը տնօրինել իր գումարը, իսկ եթե այնուամենայնիվ պիտի ծխի, ապա կծխի իր ուզած ծխախոտը»,- նշել է նա:

*

*