Ոստիկանությունը Մաշտոցի պողոտայից բերման է ենթարկել 4 քաղաքացու (լրացված)

Սրճարանների ապամոնտաժման համար բողոքի ցույց իրականացնող․․․
vostikan-berman-entarkvel

Ոստիկանությունը Ազատության հրապարակի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման համար բողոքի ցույց իրականացնող 4 քաղաքացու բերման է ենթարկել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց Ոստիկանության լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

Ավելի ուշ, ոստիկանության լրատվության ծառայությունից yerkirmedia.am-ին հայտնեցին, որ 16 քաղաքացի բերվել են ոստիկանության բաժանմունքներ՝ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182 հոդվածով արարք կատարելու համար։

Հիշեցնենք, որ մարտի 13-ից Երևանի քաղաքապետարանը սկսել է սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։ Դեռ 2018-ի դեկտեմբերի 13-ին ծանուցումներ է ուղարկել Օպերայի հարակից տարածքում վարձակալության իրավունքով գործունեություն ծավալող 5 տնտեսվարողի, որ համաձայն պայմանագրի, երեսնօրյա ժամկետում դադարելու է վարձակալության պայմանագրի գործողությունը։

*

*