Մարկ Ցուկերբերգը դեկրետ է գնում

«Մեր աղջիկը շուտով լույս աշխարհ կգա, եւ ես կրկին նախատեսում եմ 2 ամիս դեկրետային արձակուրդ վերցնել»։
cukerberg-dustr-maksima

Facebook խոշորագույն սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ դեկրետային արձակուրդ է վերցնելու երկրորդ երեխայի ծննդից հետո։

«Մեր աղջիկը շուտով լույս աշխարհ կգա, եւ ես կրկին նախատեսում եմ 2 ամիս դեկրետային արձակուրդ վերցնել… Եվ ես վստահ եմ՝ երբ վերադառնամ, մեր գրասենյակն իր տեղում կլինի»,-գրել է Ցուկերբերգն իր ֆեյսբուքյան էջում։

«Facebook-ում մենք ծնողներին 4 ամիս դեկրետային արձակուրդ ենք տալիս, քանի որ ուսումնասիրությունների համաձայն, երբ աշխատող ծնողները ժամանակ են հատկացնում նորածին երեխային, դա լավ է անդրադառնում ամբողջ ընտանիքի վրա»,-նշել է Ցուկերբերգը։

Հիշեցնենք, որ 33-ամյա Ցուկերբերգն ամուսնացել է 2012-ին, Պրիսցիլա Չանի հետ։ Նրանց առաջին դուստրը՝ Մաքսիման, ծնվել է 2015-ին։

 

*

*