Ամփոփել են բնապահպանական ցուցապաստառների մրցույթի արդյունքները

Հաջողված է համարել ցուցապաստառի լեզվով բնապահպանական խնդիրների ներկայացման մեկնարկը...
bnapahpanakan

Այսօր տեղի է ունեցել ՀՀ բնապահպանության նախարարության և Հայաստանի նկարիչների միության կողմից համատեղ կազմակերպած «Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով» միջոցառման շրջանակում անցկացվող բնապահպանական ցուցապաստառների մրցույթի ամփոփիչ միջոցառումը։

«Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով» խորագրի շրջանակում կազմակերպվել է նկարիչների այցը «Խոսրովի անտառ» պետական արգելոց, «Ջրվեժ» անտառպարկ։ Անցկացվել է նաև բնապահպանական ցուցապաստառների մրցույթ, ուշագրավ աշխատանքներ ներկայացնելու համար 20 մասնակիցներ պարգևատրվել են ՀՀ բնապահպանության նախարարության շնորհակալագրերով, 6 մասնակիցներ դրամական պարգևներ են ստացել:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հաջողված է համարել ցուցապաստառի լեզվով բնապահպանական խնդիրների ներկայացման մեկնարկը, որը նախադրյալներ կստեղծի նմանօրինակ միջոցառումների շարունակականության համար:

*

*