Ցրտահարությունից խուսափելու համար գյուղնախարարությունը հորդորում է

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տնտեսավարողներին հորդորում է.․․
crtaharutyun-berq-gyughatntesutyun

Համաձայն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության տվյալների՝ ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը՝ ժամը 04։00-07։00 ընկած ժամանակահատվածում Արարատի, Արմավիրի և Տավուշի մարզերում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային գոտում հողի մակերևույթին կանխատեսվում է -2-ից -3 աստիճան ցուրտ։

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տնտեսավարողներին հորդորում է.

Փակել ջերմոցները,  այգու եզրերին քամու ուղղությամբ պատրաստել կրակ վառելու օջախներ՝ այգիների ծխեցման նպատակով: Անհրաժեշտության դեպքում այգիներում շարունակել կայուն ծխածածկույթի ստեղծումը.

Անհրաժեշտության դեպքում իրականացնել ջերմատների և ջերմոցների լրացուցիչ ջեռուցում.   սածիլված դաշտերում հնարավորության դեպքում կատարել ոռոգում.

Տնամերձերում՝ սածիլները և կարտոֆիլի ծլած բույսերը հնարավորության դեպքում ծածկել։

*

*