Ապրիլին հնարավոր է ցրտահարություն լինի

Իսկ առաջիկա հինգ օրերին հանրապետության հովտային գոտիներում ցրտահարություն չի սպասվում:
garun-yerevan-exanak2

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը վստահեցնում է` առաջիկա հինգ օրերին հանրապետության հովտային գոտիներում ցրտահարություն չի սպասվում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանը Սուրենյանն ասաց, որ ցրտահարության վտանգը կսահմանափակեն հանրապետություն ներթափանցող տաք օդային հոսանքները: «Հանրապետությունում, բարձր ջերմաստիճանով պայմանավորված, պտղատուների վեգետացիան սկսվեց 40 օր շուտ: Մեր պատմության մեջ այս տարի պտղատուների ամենավաղ ծաղկումն է գրանցվել»,-ասաց նա:

Սուրենյանը չբացառեց, որ ապրիլին հնարավոր է ցրտահարության վտանգ լինի: «Հանրապետության հովտային շրջաններում ցրտահարության վտանգ կա մինչև ապրիլի 27-ը: Մենք ունեցել ենք տարիներ, երբ ապրիլի 24-ին և 25-ին ջերմաստիճանն ընդունել է բացասական ֆոն, և գրանցվել է ցրտահարություն»,-ասաց նա՝ հավելելով, որ մարտին ցրտահարության հավանականությունն ավելի մեծ է, քան ապրիլին:

 

*

*