Թալանել են «Կոնվերս բանկի» մասնաճյուղը

Հափշտակիչը բանկի մասնաճյուղում սպառնացել է պայթեցնել ինքն իրեն և 60 հազար եվրո վերցնելով՝ հեռացել բանկից:
convers-sayat-nova

Քիչ առաջ թալանել են «Կոնվերս բանկի» «Սայաթ Նովա» մասնաճյուղը. այս տեղեկությունը yerkirmedia.am-ին  հաստատեցին ՀՀ ոստիկանությունից՝ Աշոտ Ահարոնյանը եւ Էդգար Ջանոյանը։

Հափշտակիչը բանկի մասնաճյուղում սպառնացել է պայթեցնել ինքն իրեն և, նախնական տվյալներով, մոտ 50- 60 հազար եվրո վերցնելով՝ հեռացել բանկից:

«Կոնվերս բանկից» էլ հաստատեցին տեղեկությունը՝ հայտնելով, որ այս պահին ոստիկանության օպերատիվ խումբը դեպքի վայրում է, կատարվում են քննչական գործողություններ:

Մեր նկարահանող խումբը դեպքի վայրում է, մանրամասները՝ ավելի ուշ:

convers

*

*