Ոստիկանությունը «Կոնվերս բանկի» թալանի վերաբերյալ դեռեւս հստակ տեղեկություններ չունի

Բանկի մասնաճյուղը ժամանակավորապես փակվել է...
convers-chi-ashxatum

«Կոնվերս բանկի» «Սայաթ Նովա» մասնաճյուղում անհայտ անձը բանկի աշխատակիցներից մեկի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով գումար է պահանջել:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երեւանի փոխոստիկանապետ Արտակ Պողոսյանը: Նրա խոսքով` անձի եւ  հափշտակած  գումարի չափի վերաբերյալ հստակ տեղեկություններ դեռեւս չկան: «Բանկի մասնաճյուղը ժամանակավորապես փակվել է, մինչ քննիչներն ու փորձագետները կավարտեն իրենց աշխատանքը»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ «Կոնվերս» բանկի «Սայաթ Նովա» մասնաճյուղից անհայտ անձը հափշտակել է մոտ 60 հազար եվրո։

*

*