344 հազար եվրո CNF-ից՝ «Խոսրովի անտառ», «Զանգեզուր», «Դիլիջան», «Արփի լիճ» ՊՈԱԿ-ներին

...կատարվել են 2019 թ. ֆինանսական տարվա երկրորդ խոշոր գումարային փոխանցումները
arpi-lich

Կովկասի բնության հիմնադրամի (CNF) կողմից կատարվել են 2019 թ. ֆինանսական տարվա երկրորդ խոշոր գումարային փոխանցումները ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության  կազմում գտնվող 4 ՊՈԱԿ-ների՝  «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, «Դիլիջան»  և  «Արփի լիճ» ազգային պարկերին: Ընդհանուր առմամբ, փոխանցվել է մոտավորապես 344 հազար եվրո:

Մասնավորապես,  շուրջ 101 հազար եվրո հատկացվել է  «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, 100 հազար եվրո՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, 98 հազար եվրո՝ «Դիլիջան»  ազգային պարկին, 45 հազար եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին: Տրված աջակցությամբ CNF-ը շարունակում է  համաֆինանսավորել բնության հատուկ պահպանվող տարածքների ընթացիկ ծախսերը, օժանդակել պահպանության արդյունավետ իրականացմանը եւ  նորարարական մոտեցումների ներդրմանը՝ բարելավելու ԲՀՊՏ-ների կառավարման արդյունավետությունը:

Նշենք, որ գրեթե նույնաչափ առաջին փոխանցումներն արվել էին տարեսկզբին:

CNF-ը 10 տարի աջակցում և շարունակելու է օժանդակությունը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին, իրականացնելով իր ռազմավարական առաքելությունը՝ ապահովելու Հայաստանի յուրօրինակ կենսաբազմազանության պահպանությունը:

*

*