Հայաստանը ծխող տղամարդկանց թվով առաջատարներից մեկն Է

Ծխող կանանց ցուցանիշով առաջատարը Գրենլանդիան Է
ckhakhot

Հայաստանը ծխող տղամարդկանց թվաքանակով առաջատարներից մեկն Է աշխարհի երկրների թվում՝ տեղ զբաղեցնելով Կիրիբատիից, Ինդոնեզիայից, Լաոսից եւ Մարիանյան կղզիներից հետո, որտեղ ծխում Է ուժեղ սեռի ներկայացուցիչների գրեթե կեսը:

Ծխող կանանց ցուցանիշով առաջատարը Գրենլանդիան Է (44 տոկոս) եւ Բալկանյան թերակղզու երկրները՝ Բուլղարիան, Հունաստանը, Չեռնոգորիան, Խորվաթիան եւ Մակեդոնիան, որտեղ ծխում Է կանանց 25-28 տոկոսը: Այդ մասին ասված Է Lancet հանդեսում հրապարակված հոդվածում: Իսկ մեր մոլորակում ծխողների ընդհանուր թիվը հասել Է 1 միլիարդի, եւ այսօր յուրաքանչյուր չորրորդ տղամարդը եւ յուրաքանչյուր 20-րդ կինը նիկոտինից կախվածություն ունի:

«Ծխելու դեմ պայքարի ընթացիկ միջոցառումներն օգնեցին նվազեցնել մարդկության առողջությանը ծխախոտի պատճառած վնասները, բայց մենք դեռ շատ բան կարող ենք անել: Այսօր Էլ ծխողների թիվն ավելի արագ Է աճում, քան այն մարդկանց թիվը, որոնք թողել են ծխելը, ինչը խոսում Է այն մասին, որ մենք պետք Է կանխենք ծխախոտի օգտագործումը եւ օգնենք մարդկանց՝ թողնել ծխելը»,-հայտարարել Է Սիեթլում Վաշիգնտոնի նահանգի համալսարանի աշխատակից Էմանուելա Գակիդուն:

Գիտնականների հաշվարկների համաձայն, 2015 թվականին աշխարհում ծխողների թիվը կազմում Էր 933 միլիոն, եւ ներկայում նրանց թվաքանակը, եթե նրանց աճի արագությունը չի փոխվել, պետք Է գերազանցի 1 միլիարդը ի հաշիվ աշխարհի ամենաթույլ զարգացած երկրներում ծխողների թվաքանակի արագ աճի: Եթե այդ թրենդները շարունակվեն, ապա այս հարյուրամյակի ընթացքում ծխելը շուրջ 1 մլրդ մարդու կսպանի աշխարհի բոլոր երկրներում:

Ծխողների մեծ մասն ապրում Է ասիական երկրներում. այդ հակառեյտինգի «մեծ եռյակը» կազմում են Չինաստանը, Հնդկաստանը եւ Ինդոնեզիան, որտեղ գրեթե 400 մլն տղամարդ կանոնավոր կերպով ծխում Է: Ծխող կանայք առավել մեծ թիվ են կազմում ԱՄՆ-ում, Չինաստանում եւ Հնդկաստանում, որտեղ թույլ սեռի 13-17 մլն ներկայացուցչուհիներ կանոնավոր կերպով կամ պարբերաբար ծխախոտ են օգտագործում:

Այն երկրների հնգյակում, որտեղ ծխախոտն առավել մեծ թվով կյանքեր Է խլել, տեղ են զբաղեցնում Չինաստանը, Հնդկաստանը, ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Ինդոնեզիան: Այդ երկրներում ամեն տարի ծխելու հետեւանքով մահանում Է 200-800 հազար մարդ, իսկ Չինաստանում այդ ցուցանիշը հասնում Է 1,8 միլիոնի: Ընդհանուր առմամբ նրանց Է բաժին ընկնում ամբողջ մոլորակում ծխելու հետեւանքով մահվան դեպքերի մոտավորապես կեսը:

Ինչպես նշել Է Գակիդուն, կան նաեւ դրական թրենդներ. «աշխարհի 30 երկրներում ծխողների ընդհանուր թիվը չի աճել, այլ նվազել Է, իսկ ամեն օր ծխող մարդկանց թիվը 1990 թվականի համեմատությամբ ընդհանուր առմամբ նվազել Է 28 տոկոսով՝ տղամարդկանց համար եւ 34 տոկոսով՝ կանանց համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

*

*