Հայաստանը պատերազմ է հայտարարում ծխելուն

Մայիսի 31-ը ծխելու դեմ պայքարի համաշխարհային օրն է։
ckhakhot-payqar

Մայիսի 31-ը ծխելու դեմ պայքարի համաշխարհային օրն է։

Նոր կանխատեսումների համաձայն` Հայաստանում ծխախոտի դեմ պայքարի խիստ քաղաքականությունը թույլ կտա առաջիկա քառասուն տարում կանխել ավելի քան 18700 մահվան դեպք։

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված ասուլիսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց, որ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ հայերը շատ ծխող ազգ են։

«Ես հանձնարարական ունեմ և′ հանրապետության նախագահից, և′ վարչապետից, որպեսզի մենք պատերազմ հայտարարենք ծխելուն, հաղթենք այս չարիքին՝ ծխախոտին։  Ես համաձայն եմ, որ մարդու գրպանին հարվածելը ամենալավ միջոցն է։ Հոգեբանորեն ազդեցություն ունենալն այն չէ, ինչ գրպանին խփելը։ Կարելի է արգելել ծխել այն վայրերում, որտեղ մարդն ուզում է ծխել, և թույլատրել այնտեղ, որտեղ տհաճ կլինի ծխելը»,- ընդգծեց նախարարը։

Օրենսդրական փոփոխությունները չեն տարածվելու էլեկտրոնային ծխախոտների վրա, սակայն առաջիկայում, հնարավոր է, սահմանվեն որոշ չափորոշիչներ:

*

*