Մասնագետները հերքում են վարակված ծիրանի բերքի առկայության մասին լուրերը

Հայաստանի Հանրապետությունում սնկային հիվանդություններով վարակված ծիրանի բերք չկա:
ciran

Հայաստանի Հանրապետությունում սնկային հիվանդություններով վարակված ծիրանի բերք չկա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ոլորտի մասնագետները:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության խորհրդատվության վարչության մասնագետ Սիմոն Ասատրյանի խոսքով՝ այս հարցով խուճապի մատնվելու խնդիր չկա:

«Այն ֆերմերը, որը հետևել է մասնագետների խորհրդին, այն ֆերմերը, որը հիվանդությունների և վնասատուների դեմ աշխատանքները կատարել է ճիշտ ժամանակին, նրա բերքը բարձր որակի է»,- ասաց Ասատրյանը:

Գյուղատնտես, բույսերի պաշտպան Կարեն Գաբրիելյանի խոսքով՝ սպառողները նույնպես կարող են չանհանգստանալ, որովհետև վարակված բերքը շուկայում չի հայտնվի:

«Եթե խնդիր լինի, այդ ապրանքը շուկա չի հասնի: Սպառողը այդպիսի ապրանք գնելու կարիք չի զգա»,- նշեց Գաբրիելյանը:

*

*