Մահվան ելքով ՃՏՊ՝ Նորագավիթում — Երկիր Մեդիա

Մահվան ելքով ՃՏՊ՝ Նորագավիթում

Ավտոմեքենան բախվել է նախկին ՃՈ հենակետի պատին
vtar (1)

Դեկտեմբերի 4-ին` ժամը 03:58-ին, ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է նախկին ՃՈ հենակետի պատին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ BMW մակնիշի 35 MT 464 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին, ինչի հետևանքով ուղևորը՝ 1996 թ. ծնված Մ.-ն մահացել է, իսկ վարորդը՝ 1996 թ. ծնված Հ. Գ.-ը, հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

*

*