ՃՏՊ Նորագավիթ թաղամասում. 25-ամյա վարորդը մահացել է

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, դին դուրս է բերվել քաղաքացիների ուժերով:
avtovtar (1)

Հուլիսի 13-ին, ժամը 21:27-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում՝ ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ բախվել են Mercedes C մակնիշի  (վարորդը՝ Լ. Հ., ծնված 1990 թ.) և Lada 21014 մակնիշի (վարորդը՝ Գ. Ն., ծնված 1993 թ.) ավտոմեքենաները. Գ. Ն.-ն տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, դին դուրս է բերվել քաղաքացիների ուժերով:

*

*