Հայկական եկեղեցիներում ճրագալույցի պատարագ է մատուցվում

Ճրագալույցի պատարագով սկսվում են զատկական տոնակատարությունները:
chragaluyc

Այսօր հայկական բոլոր եկեղեցիներում ճրագալույցի պատարագ է մատուցվում Սուրբ Հարության տոնին ընդառաջ: Զատիկին նախորդող օրը կոչվում է ճրագալույց, որը նշանակում է ճրագ լուցանել, վառել: Այս օրը, ըստ հատուկ արարողակարգի, վառում են տաճարի ջահերն ու կանթեղները և վառվող մոմեր բաժանում ժողովրդին, որից հետո մատուցվում է սուրբ պատարագ:

Հայ եկեղեցում տարվա մեջ միայն երկու անգամ է ճրագալույց կատարվում՝ սուրբ Ծննդյան և սուրբ Զատիկի նախատոնակներին: Ճրագալույցի պատարագով սկսվում են զատկական տոնակատարությունները:

*

*