Մինչեւ տարեվերջ ավտոմեքենաները կմաքսազերծվեն նաև շաբաթ և կիրակի օրերին

Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումների համար սահմանվել է աշխատանքային նոր ռեժիմ:
meqenaner

Վերջին ժամանակահատվածում ՀՀ ներմուծված տրանսպորտային միջոցների աննախադեպ աճով և դրա արդյունքում տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման գործողությունների շեշտակի աճով պայմանավորված՝ քաղաքացիներին ավելի որակյալ և արդյունավետ սպասարկելու, առաջացող հերթերից խուսափելու նպատակով ՀՀ ոստիկանության պետի հրամանով 2019 թվականի օգոստոսի 3-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումների համար սահմանվել է  աշխատանքային նոր ռեժիմ:

Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումներ կաշխատեն՝

երկուշաբթիից շաբաթ օրը ներառյալ՝ ժամը 09.00-18.00 (քաղաքացիների մուտքը՝ ժամը 09.00-17.00, զննության կայանում՝ ժամը 09.00-16.30),

Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի համար՝ երկուշաբթիից կիրակի օրը ներառյալ՝ ժամը 09.00-18.00 (քաղաքացիների մուտքը՝ ժամը 09.00-17.00, տրանսպորտային միջոցների զննության կայանում՝ ժամը 09.00-16.30),

Տարածքային ստորաբաժանումները քաղաքացիներին սպասարկելու են առանց ընդմիջման ժամի:

Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն էլ ֆեյսբուքյան էջում գրառում է արել, տեղեկացնելով, որ առանց հանգստյան օրերի է աշխատելու նաեւ Նորագավիթի ավտոմաքսատունը (Արշակունյաց 127/21)։