Չիվնինգի կրթաթոշակով 7 ուսանողներ կրթություն կստանան Մեծ Բրիտանիայում

Չիվնինգի կրթաթոշակը տրամադրվում է աշխարհի ավելի քան 150 երկրում: Հայաստանում այս ծրագիրն ունեցել է գրեթե 120 շրջանավարտ:
chivning
Լուսանկարը՝ 168.am-ի

 

Բարձրագույն մակարդակի կրթությունը հասանելի է հայաստանցի ուսանողներին. եւս 7-ը Մեծ Բրիտանիայում կրթություն ստանալու հնարավորություն են ստացել:

Այսօր Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը հավաստագրեր է հանձնել 2016 թվականին Չիվնինգի հայաստանցի կրթաթոշակառուներին: 129 դիմորդներից 7-ն ընտրվել են  Մեծ Բրիտանիայի համալսարաններ՝ կառավարման, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության, կոնֆլիկտի հաղթահարման, տնտեսական բարեփոխումների ու զարգացման, ֆինանսների ու բանկային գործի բնագավառներում մագիստրոսական կրթություն ստանալու համար:

«Չիվնինգ կրթաթոշակը մեծ ճանապարհորդություն է, որը դուք պատրաստվում եք սկսել: Չիվնինգը ստեղծվել է ամբողջ աշխարհում տաղանդներին առաջ մղելու նպատակով: Մենք հպարտ ենք, որ մեր շրջանավարտները ներգրավվում են Հայաստանի քաղաքական դաշտում, քաղծառայության ոլորտում, բիզնես ոլորտում, հետազոտական ինստիտուտներում, քաղաքացիական հասարակության եւ միջազգային հանրության մեջ»,-հայտարարել է Ջուդիթ Ֆարնուորթը:

Կրթության տեւողությունը մեկ տարի է, իսկ կրթաթոշակը ներառում է ուսման վարձը, ճանապարհածախսը և ապրուստի ծախսը:

 Չիվնինգի կրթաթոշակը տրամադրվում է աշխարհի ավելի քան 150 երկրում: Հայաստանում այս ծրագիրն ունեցել է գրեթե 120 շրջանավարտ:

«Իրականում շատ շուտ էի լսել Չիվնինգ կրթաթոշակի մասին եւ այն մեծ հնարավորության մասին, որ այն տալիս է: Ինչպես գիտեք՝ Մեծ Բրիտանիայում ուսուցանելը բավական թանկ է, իսկ Չիվնինգը տալիս է ամբողջական կրթաթոշակ: Նաեւ «Լույս» հիմնադրամի կրթաթոշակին եմ արժանացել, եւ իմ ծախսերը 50-50 տոկոսով տրամադրել են այս երկու կազմակերպությունները»,- ասում է Օքսֆորդի համալսարան ընդունված Միքայել Սամվելյանը:

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները