Չիկոն կհուղարկավորվի Երեւանի քաղաքային պանթեոնում

Վերջին հրաժեշտը` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
chiko

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 2017 թվականի հունիսի 8-ին, 73 տարեկանում, կյանքից հեռացել է հայ ջազային երաժիշտ, թմբկահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ, «Չիկոն և ընկերները» ջազային խմբի գեղարվեստական ղեկավար, հեռուստահաղորդավար Արմեն Գրիգորի Թութունջյանը:

Արմեն Թութունջյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 10-ին, ժամը 18:00-20:00-ն` Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը` հունիսի 11-ին, ժամը 11:00-14:00-ն` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:

*

*