Չեխովի անվան հիմնական դպրոցը երկար տարիներ գործել է առանց տարրական կրթության ծրագրի լիցենզիայի. Արայիկ Հարությունյան

Նրա խոսքով` երկար տարիներ շարունակ եղել են դպրոցներ, որոնք ունեցել են արտոնություններ:
arayik-harutyunyan

Հայաստանի կրթության և գիտության նախարարին արտոնագրման վարչությունից զեկուցել են, որ Չեխովի անվան թիվ  55 հիմնական դպրոցը չի ունեցել տարրական հանրակրթական ծրագրի լիցենզիա: Նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ իշխանափոխությունից հետո դպրոցի ղեկավարությունը սկսել է դիմել արտոնագիր ստանալու համար և մերժումներ է ստանում, որովհետև փաստացի այդ դպրոցը բացի այն, որ երկար տարիներ շարունակ   տարրական հանրակրթական ծրագրի իրականացնելու իրավունք չի ունեցել, չունի նաև համապատասխան պայմաններ:

«Հիմնական դպրոցի՝  5-9 դասարանները ներառյալ, լիցեզիան նախատեսված է 710 աշակերտի համար, բայց ստուգումների արդյունքում պարզվել է, որ դպրոցը ունի ավելի քան 900 աշակերտ, էլ չասեմ տարրականը: Ու այսպիսի իրավիճակ է ստեղծվել, որ լիցենզավորման վարչությունը մերժել է նրա լիցենզիան, ու դպրոցը կամ պետք է շտկի դա, կամ խնդիրներ է ունենալու»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով` երկար տարիներ շարունակ եղել են դպրոցներ, որոնք ունեցել են դաշտում  արտոնություններ: Հարությունյանն ընդգծել  է, որ բոլոր դպրոցների համար պետք է հավասար հնարավորություններ  ստեղծել, և որևէ մեկը չի կարող օրենքից վեր դասել իրեն:

Նախարար Արայիկ Հարությունյանը հորդորեց նման խնդիրներ ունենալու դեպքում դիմել նախարարություն:

*

*