Երևանի պատվիրակությունը Չեխիայում կծանոթանա տրանսպորտի կառավարման փորձին

Պատվիրակությունը հնգօրյա աշխատանքային այցով մեկնել է Չեխիա:
chekhia-avtobus

Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը՝ քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի գլխավորությամբ, հնգօրյա աշխատանքային այցով մեկնել է Չեխիա:

Այցի օրակարգում Երևանի տրանսպորտի ոլորտի բարեփոխումներին միտված հանդիպումներ են: Մասնավորապես, նախատեսվում են այցելություններ Չեխիայի տարբեր քաղաքներ,  հանդիպումներ մայրաքաղաք Պրահայի Հանրային ուղևորափոխադրող ընկերության, հանրահայտ ավտոարտադրողներ «Շկոդա Էլեկտրիկ» և «Իվեկո» ընկերությունների, ինչպես նաև Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարության և այլ կազմակերպությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ:

Այցելությունը նախաձեռնել և ֆինանսավորել է Հայաստանում Չեխիայի դեսպանությունը:

*

*