18:41 - 15.05.2018
1063 Դիտում
Չեխական ավիաուղիները հունիսի 8-ից կվերսկսի թռիչքները դեպի Հայաստան: Այս մասին տեղեկացնում է ATO.RU կայքը: Ավիաընկերությունից հայտնել են, որ թռիչքների չորս տարվա բացակայությունը պայմանավորված էր արտարժույթի անկմամբ, ինչն էլ հանգեցրել է դեպի Չեխիա թռիչքների պահանջարկի նվազմանը:
«Անցյալ տարի Արևելյան Եվրոպայի և Անդրկովկասյան հանրապետությունների շուկաները կայունացել էին և որոշ առումներով վերադարձել էին իրենց նախաճգնաժամային իրավիճակին, ինչը հանգեցրել է թռիչքների պահանջարկի ավելացմանը: Հենց այդ պատճառով մենք որոշեցինք վերադառնալ հայկական շուկա և վերականգնել կանոնավոր ավիաչվերթները»,-տեղեկացրին ավիաընկերությունից:
Երևան -Պրահա չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ Airbus A319 ինքնաթիռներով: