Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում — Երկիր Մեդիա

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Փետրվարի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ...
dzyun-chanaparh

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սարավանի և Մեղրու լեռնանցքներում ձյուն է տեղում:

Սևանի, Գավառի ավտոճանապարհներին, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում տեղ — տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

 

*

*