Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ — Երկիր Մեդիա

Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
dzyun-chanaparh

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին` ժամը 10:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Հունվարի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ ՍտեփանծմինդաԼարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 124 տրանսպորտային միջոց (65 բեռնատար և 59 մարդատար):

*

*