Հայաստանի որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Փետրվարի 13-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ...
dzyun-buq
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ապարանի, Տաշիրի, Մարալիկի, Արթիկի, Աշոցքի և Ճամբարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

*

*