Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները փակ են

Մարտի 3-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ...
buq-avtojanaparh

Արտակարգ իրավիճակների նախարարությունը  տեղեկացնում  է, որ մարտի 3-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Սարավան-«Զանգեր», Սոթք-Քարվաճառ, Գորիս-Սիսիան (բուք է), Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները և Սպիտակի ոլորանները (բեռնատարների համար):

Արագածոտնի մարզի Չքնաղ-Ձորագլուխ, Արայի-Վարդենուտ, Քուչակ-Ծաղկաշեն, Արագածի տարածաշրջանի, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում և Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:

*

*