ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումներն առժամանակ չեն կարող սպասարկել քաղաքացիներին

2019 թվականի ապրիլի 1-ին, ժամը 14.30-ից...
avtotesuch-chanaparhayin-vostikanutyun4 (1)

2019 թվականի ապրիլի 1-ին, ժամը 14.30-ից, օպտիկական մանրաթելային կապուղու խափանման հետևանքով Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումները չեն կարող սպասարկել քաղաքացիներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

ՀՀ ոստիկանությունը պատճառված անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը և հավաստիացնում, որ արվում է հնարավոր ամեն ինչ՝ տեխնիկական խնդիրները արագ լուծելու և աշխատանքները վերսկսելու համար:

*

*