Դժգոհությունը ՃՈ աշխատանքից համատարած է. Արսեն Ջուլֆալակյան

«Թե′ երթևեկելը, թե′ քայլելը դարձել է անչափ վտանգավոր ու տհաճ...»
cho

Օլիմպիական արծաթե մեդալակիր, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում դժգոհություն է արտահայտել ճանապարհային ոստիկանության աշխատանքից:

«Հետաքրքիր է, էլ ո՞վ, ինչքա՞ն պետք է ասի կամ ի՞նչ պետք է լինի, որ վերջապես ճանապարհային ոստիկանությունը սկսի լիարժեք կատարել իր ֆունկցիաները։

Էս 8 ամիսը հերիք էր, որ համոզվեինք՝ վարորդների ինքնագիտակցությունն ու օրենքի հանդեպ հարգանքը էնքան չի, որ ինքնակարգավորվենք։ Նշանակում է, պետք է ուղղակի օրենքով նախատեսված գործառույթների իրականացում ոստիկանության կողմից։  Ով ոնց ուզում վարում է, ով որտեղ ուզում կայանում է մեքենան… էլ չասեմ «դռիկների» ու «սիգնալների» վերադարձը, դռիֆտները կենտրոնական փողոցներում…

Անհապաղ լուծելու խնդիր է։ Դժգոհությունն համատարած է»,-գրել է նա:

*

*