Կապալառու ընկերություններն իրենց միջոցներով վերականգնում են ճանապարհի վնասված հատվածները

Ագարակ-Յաղդան-Կողես-Օձուն ճանապարհը վերանորոգվել էր 2015-ին։

«Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրով 2015 թ. հիմնանորոգված Ագարակ-Յաղդան-Կողես-Օձուն ճանապարհի մի շարք հատվածներում ի հայտ են եկել թերություններ։

Հիմնական պատճառն այն է, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6)  ճանապարհի հիմնանորոգման հետևանքով այդ ուղղությամբ մեծացել է ծանրաքաշ մեքենաների հոսքը։

Չնայած դրան, գործում է ճանապարհի հիմնանորոգման երաշխիքային ժամկետ, որի ընթացքում շինաշխատանքներն իրականացրած կազմակերպությունը պարտավոր է իր միջոցներով վերացնելու առաջացած թերությունները։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Արշակյանը տեղում հետևում է աշխատանքների ընթացքին։

Մանրամասները՝ տեսանյութում։

*

*