Ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներն ավարտվել են, բացառությամբ…

Խստաշունչ ու երկարատև ձմռան պատճառով այս տարի ճանապարհի պատվածքն առավել քայքայված էր։
poser

ՀՀ միջպետական նշանակության ավտոճանապարհներին ապրիլի սկզբին մեկնարկած փոսային նորոգման աշխատանքներն արդեն ավարտված են, բացառությամբ Դիլիջան- Վանաձոր ավտոճանապարհի մոտ 20 կմ հատվածի, որտեղ անձրևառատ եղանակի պատճառով փոսային նորոգումը դեռ շարունակվում է և կավարտվի մինչև մայիսի 28-ը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Խստաշունչ ու երկարատև ձմռան պատճառով այս տարի ճանապարհի պատվածքն առավել քայքայված էր։ Միայն միջպետական նշանակության ավտոճանապարհներին 2017թ. կատարվել է շուրջ 200 հազար քմ փոսային նորոգում։ Մինչդեռ 2016թ. միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին ընդհանուր առմամբ կատարվել է 110 հազար քմ նորոգում։

Ներկայում ճանապարհաշինարարները շարունակում են գծանշումների թարմացման, ճանապարհային նշանների վերականգնման, կողնակների նորոգման աշխատանքները։

Ընթացքի մեջ են և մինչև հունիսի սկիզբը կավարտվեն նաև հանրապետական նշանակության ավտոճանապարհների փոսային նորոգումները։

*

*