Ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:
merkasaruyc

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին` ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:

Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում և Մ-2 միջպետական ավտոճանապարհի Գորայք-Սարավան հատվածի 3-րդ կմ-ին առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

*

*