Վարդենյաց լեռնանցքը փակ է

ՀՀ մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց է
dzyun-chanaparh-merkasaruyc

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին` ժամը 19:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Սպիտակի ոլորանները:

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Ծիլքար, Ուշի, Արտաշավան գյուղերում, Վայք-Ջերմուկ, Սոթք-Քարվաճառ, Սևանի թերկաղզուց-Դիլիջանի թունել, Սարավան-«Զանգեր» և Գորիս -«Զանգեր» ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Վարդենյաց լեռնանցքում, Արագածոտնի մազի Ապարան, Աշտարակ, Գեղարքունիքի մարզի Սևան, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Լոռու մարզի Սպիտակ, Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ, Տավուշի մարզի Բերդ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին  առկա են տեղումներ ձյան տեսքով:

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց բոլոր տեսակի մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների, փակ՝ կցորդիչով բեռնատարների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն`  ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:

*

*