Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում 50 ավտոմեքենա է կուտակվել

Մարտի 1-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ․․․
dzyun-pak

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը և Երևան-Մեղրի ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածը (կա կուտակված մոտ 50 ավտոմեքենա) փակ են:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մարդատարների համար՝ դժվարանցանելի:

Դժվարանցանելի են Կարմիրի լեռնանցքըՏավուշի մարզի Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզի Չքնաղ-Ձորագլուխ, Արայի-Վարդենուտ, Քուչակ-Ծաղկաշեն, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները:

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին, Լոռու մարզի Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 17-20-րդ կմ-ին, «Սպիտակի» ոլորաններում և Մ-2 ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն:

Երևան-Մեղրի ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում բուք է:

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է:

*

*