Վարդենյաց լեռնանցքը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բուք է:
buq

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 21:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը  բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար. առկա է ցածր տեսանելիություն:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Սոթք-Քարվաճառ, Գյումրի-Սպիտակ, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների և Սյունիքի, Արագածոտնի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վարդենյաց լեռնանցքում,  Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող տարածքում, Արագածոտնի մարզի Ապարան, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքներում և Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն:

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բուք է: 

*

*