Մայր Աթոռում Ցեղասպանության կանխարգելման միջազգային օրվա առիթով հիշատակի արարողություն է եղել

Արարողությանը ներկա էին դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներ...
mayr-ator

Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի եւ արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա առիթով դեկտեմբերի 9-ին, Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ հիշատակի արարողություն:

Արարողությանը ներկա էին ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Ազգային Ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱԺ պատգամավորներ, Հայաստանի Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներ, հասարակական գործիչներ, կրթության եւ գիտության մշակներ:

Հոգեհանգստյան կարգի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրվա առիթով իր խոսքն ուղղեց ներկաներին:

*

*