Հնդիկ հեծանվորդը 24 ժամ հեծանիվ է վարել` Հայոց ցեղասպանության հարցը բարձրաձայնելու համար

Հայոց ցեղասպանության 101­-րդ տարելիցին հնդիկ հեծանվորդ Փրասադ Վալլաբհաջոսյուլան միայնակ 24 ժամ հեծանիվ է վարել` բարձրացնելու Ցեղասպանության մասին իրազեկվածությունը...
hndik-hecanvord

Հայոց ցեղասպանության 101­-րդ տարելիցի առիթով հնդիկ հեծանվորդ Փրասադը Վալլաբհաջոսյուլան Հիբերաբադից միայնակ 24 ժամ հեծանիվ է վարել` բարձրաձայնելու Հայց ցեղասպանության մասին ու հանուն կորսված հոգիների խաղաղության։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վալլաբհաջոսյուլայի այս նախաձեռնությանն անդրադարձել են հնդկական տարբեր լրատվամիջոցներ, ինչպես, օրինակ, Telugu պարբերականը:

«43 աստիճանի պայմաններում նա ապրիլի 24­-ին 403 կմ տարածություն է անցել 24 ժամում»,­- գրել է պարբերականը:

Ինքը` հեծանվորդը, նշել է. «2016 թվականի ապրիլի 24­-ին լրանում է Հայոց ցեղասպանության 101-­րդ տարելիցը: Միջազգային հանրությունը դեռևս ձախողվել է հայերի նկատմամբ օսմանյան թուրքերի կողմից իրականացված Ցեղասպանության ճանաչման հարցում»,-­ նշել է նա` ընդգծելով, որ հեծանվային երթով նպատակ ունի այս հարցում բարձրացնել իրազեկվածությունը:

*

*