109 տարեկանում մահացել է Հայոց եղեռնը վերապրած Գույնա Մարկոսյանը

Նա ծնունդով Կարսից էր, ընտանիքի հետ Արևելյան Հայաստան էր տեղափոխվել 1915 թվականին․․․
guyna-markosyan

Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած, մազապուրծ եղած և Հայաստանում ապրող փոքրաթիվ մարդկանցից ևս մեկը։ 109 տարեկանում կյանքից հեռացել է Գույնա Մարկոսյանը։ Նա ծնունդով Կարսից էր, ընտանիքի հետ Արևելյան Հայաստան էր տեղափոխվել 1915 թվականին. գրում է Shantnews.am-ը:

Կենդանության օրոք ծեր կինը պատմել էր, որ 1915-ին ընտանիքը որոշել է տեղափոխվել Թուրքիայում կոտորածից խուսափելու համար։ Մակույկով անցել են Ախուրյան գետն ու գաղթել Արևելյան Հայաստան։ Իրենց խմբի անդամների մի մասը խեղդվել է հենց Ախուրյանի ջրերում։

Հետո Գույնան (նախկինում՝ Նազարեթյան, ապա ամուսնու ազգանունով՝ Մարկոսյան) այլ երեխաների հետ հայտնվել է Գյումրիի որբանոցում։ Դրանից հետո էլ ամուսնացել է ու ապրել Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղում։

*

*