Ծեծկռտուք վարորդի և ցուցարարի միջև Խանջյան փողոցից Տիգրան Մեծ տանող հատվածում

Վարորդներից մեկը մի քանի րոպե բանակցում էր նրանց հետ․․․
ceckrtuq

Երևանում կազմակերպված հավաքի մի խումբ մասնակիցներ երկու կողմից փակել են Խանջյան փողոցից Տիգրան Մեծ  մտնող ճանապարհահատվածը: Նրանք երկու կողմից  արգելափակել են փողոցը` տեղաշարժելով աղբամանները և այլ իրեր:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հավաքվածների և վարորդներից մեկի միջև միջադեպ տեղի ունեցավ, որն ավարտվեց ծեծկռտուքով:

Վարորդներից մեկը մի քանի րոպե բանակցում էր նրանց հետ` խնդրելով, որ բացեն ճանապարհը, քանի որ ինքը շտապում է, սակայն հավաքի մասնակիցները հրաժարվեցին:

Այնուհետև վարորդը նստեց իր մեքենան և փորձում էր շրջանցել կազմած պատնեշը, երբ հավաքի մասնակիցներից մեկը նրան հայհոյեց: Վարորդը իջավ մեքենայից, ինչից հետո նրանց միջև ծեծկռտուք սկսվեց, որը շարունակվեց շուրջ մեկ րոպե: Հավաքվածներին հաջողվեց հանդարտեցնել վարորդին, ով նստեց իր մեքենան և հեռացավ:

ՀՀ ոստիկանությունը Երևանի Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում բերման է ենթարկել մեկ երիտասարդի: Հավաքի մի խումբ մասնակիցներ փակել էին խաչմերուկը: Այն ազատելու մասին ոստիկանության հորդորին նրանք հրաժարվեցին ենթարկել: Դրանից հետո ոստիկանությունը դեպքի վայրից բերման ենթարկեց երիտասարդին:

*

*