Ծաղկաձորում 14-ամյա երեխա է կորել

Իրականացվում են որոնողական աշխատանքներ:
caxkadzor

Մարտի 8-ին՝ ժամը 16:59-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում՝ ճոպանուղու տարածքում, ժամը 15:30 սահմաններում կորել է 14 տարեկան երեխա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Իրականացվում են որոնողական աշխատանքներ:

*

*