Ծառուկյանը դիմել է տարկետման վերաբերյալ միջնորդության ցուցակից իր որդու անունը հանելու կոչով

Գագիկ Ծառուկյանի որդին ուսանում է անվճար համակարգում․․․
tsarukyan

Գագիկ Ծառուկյանին այսօր ներկայացվել է մամուլում տեղ գտած այն տեղեկատվությունը, որ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը դիմել է կառավարությանը՝  Նվեր Ծառուկյանի համար տարկետման իրավունք տրամադրելու միջնորդությամբ:

Նույն պահին Գագիկ Ծառուկյանը դիմել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը և կառավարությանը՝ տարկետման վերաբերյալ միջնորդության ցուցակից իր որդու՝ Նվեր Ծառուկյանի անունը հանելու կոչով:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի որդին ուսանում է անվճար համակարգում և օրենքով սահմանված կարգով մինչ 2021 թվականը օգտվում է տարկետման իրավունքից:

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ

Իվետա Տոնոյան

*

*