«Շինարարության զարգացման առումով դժվարին փուլում ենք»․ Կարեն Կարապետյան

Վարչապետը մասնակցել է Շինարարի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:
shinararutyun

Վարչապետը մասնակցել է Շինարարի օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Կառավարության ղեկավարը նշել է, որ շինարարությունը եղել եւ մնում է մեր երկրի տնտեսության կարեւոր եւ առանցքային բնագավառներից մեկը:

Ըստ նրա, որքան էլ վիճակագրական տվյալները հուշեն, թե շինարարության զարգացման առումով այժմ դժվարին փուլում ենք, մեկ բան ակնհայտ է՝ հայ շինարարը միշտ կառուցել է եւ պետք է կառուցի:

Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ կառավարությունն այսօր ջանքեր է գործադրում հանրապետությունում քաղաքաշինական-ներդրումային ծրագրերի իրականացման, շինարարության խթանման համար:

«Մեր կանխատեսումներով, վստահ ենք, որ շինարարության ոլորտում հոկտեմբերին մոտենալու ենք այն ցուցանիշին, որը լրացնելու է նախորդ տարվա տեմպերն ու տարվա կտրվածքով ունենալու ենք աճ»,- նշել է վարչապետը:

 

Պատրաստեց՝

Վանուհի Ավագյանը

*

*