ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ծառայությունից խուսափած անձանց նկատմամբ հետապնդումը դադարեցնելու ժամկետի երկարաձգման վերաբերյալ ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի առաջարկությանը: Այսպիսի որոշում կայացվեց կառավարության նոյեմբերի 8-ի նիստում:
«Օրինագծով առաջարկվում է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափած և 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու նպատակով երկարաձգել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի գործողության ժամկետը մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը: Իսկ պահեստազորի սպաների մասով՝ այն անձանց, որոնց 35 տարին է լրանում»,- ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:
Պատգամավորի ներկայացրած օրինագծի վերաբերյալ կառավարությունը միայն տեխնիկական բնույթի առաջարկություն արեց: