Տնկիներ դրվեցին Կարմիր բլուր հնավայրի հարակից տարածքում

Այս գարնանը ծառեր են տնկվելու Նոր-Նորք, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններում, հետո կանցնեն մյուսներին:

Մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային ծառատունկի շրջանակում նոր տնկիներ դրվեցին նաեւ Կարմիր բլուր հնավայրի հարակից տարածքում: 5-ամյա Ալեքսը մոտակա շենքի բնակիչ է, ծնողների եւ եղբոր հետ է մասնակցում ծառատունկին, իրենից մեծ բահով է աշխատում, ասում է՝ չի հոգնում: Շրջակա բնությունը պահպանելու կարեւորության մասին գիտի նաեւ Դավիթը. ուզում է կանաչապատ տարածքում ապրել:

Ծառատունկին նաեւ քաղաքապետ Տարոն Մարգարյանն է մասնակցում: Նա այն կարծիքին է, որ այսպիսով յուրաքանչյուր քաղաքացի իր հոգատար վերաբերմունքն է արտահայտում Երեւանի հանդեպ: Քաղաքապետը վստահեցնում է՝ քաղաքի կանաչապատման հարցն իրենց ուշադրության կենտրոնում է:

Այս գարնանը ծառեր են տնկվելու Նոր-Նորք, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններում, հետո կանցնեն մյուսներին:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հեղինակ՝

Անի Ռափյան

*

*