Ծառահատումների քրգործով մեղադրվող անձինք բնապահպանության համակարգում չեն աշխատում․ նախարարը պարզաբանում է

Նախարար Արծվիկ Մինասյանը պարզաբանել է դեպքը:

Ապօրինի ծառահատումների քրեական գործով մեղադրվող անձինք բնապահպանության համակարգում չեն աշխատում: Նախարար Արծվիկ Մինասյանը պարզաբանել է դեպքը:

Նախարարը եւս մեկ անգամ շեշտել է, որ շարունակելու է պայքարը ապօրինությունների դեմ, սակայն այս դեպքում մեղադրվող անձինք իր ղեկավարած համակարգում չեն աշխատում: Բնապահպանական պետական տեսչությունը, որի աշխատակիցները մեղադրվում են, լուծարվել է 2017 թվականի ապրիլին, հետեւաբար, նորաստեղծ Բնապահպանության եւ ընդերքի տեսչության ներկա աշխատակիցները առնչություն չունեն նշված քրեական գործերի եւ հանցագործությունների հետ:

Հիշեցնենք, որ դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ ներկայացվում էր, որ բնապահպանական նախկին տեսչության եւ «Հայանտառի» նախկին 13 աշխատակից մեղադրվում են մեծ ծավալներով ծառերի ապօրինի հատումների, այդ հանցագործությունների թողտվության, հովանավորչության, սիստեմատիկ կաշառք ստանալու եւ տալու, նաեւ կաշառք ստանալու օժանդակության համար: Հարուցվել է 4 քրեական գործ:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները