ԱԺ-ն միաձայն ընդունեց ապօրինի ծառահատումների համար պատիժը խստացնող օրենքի նախագիծը

Կողմ քվեարկեց 101 պատգամավոր
antarahatum

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց անտառները ոչնչացնելու, ապօրինի ծառահատումների համար քրեական և վարչական պատասխանատվությունը խստացնող օրենքի նախագիծը:

Կառավարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերը քվեարկության դրվեցին հուլիսի 9-ի նիստում:

Նախագծով առաջարկվում է նաև ընձառյուծի որսի համար տուգանքը 3 մլն դրամից բարձրացնել 100 մլն դրամի:

Նախագծով, մասնավորապես, անտառային հողերում, ինչպես նաեւ անտառային հողերի մեջ չմտնող տարածքներում ծառերը, թփերը ապօրինի հատելը կամ ոչնչացնելը, պետական, համայնքային կամ այլ անձանց սեփականություն համարվող բուսածածկը ոչնչացնելը կամ մինչեւ աճի դադարեցման աստիճանի վնասելը, եթե այդ գործողությունները զգալի վնաս են պատճառել կամ կատարվել են նույն արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում, առաջակվում է պատժել տուգանքով: Առաջարկվող տուգանքի չափը նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկն է: Առաջարկվում է նաև որոշակի պաշտոններ զբաղեցնելու, կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկել՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Նախագծերի փաթեթին կողմ քվեարկեց 101 պատգամավոր:

*

*