Ծափաթաղ գյուղի միակ առաջին դասարանցին գրավել է բարերարների ուշադրությունը

Այցից հրապարակված լուսանկարը, որում երեւում էր դասասենյակի անմխիթար վիճակը, լայն քննարկման առիթ էր տվել:
ishkhan-saghatelyan

Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի միջնակարգ դպրոցի միակ առաջին դասարանցին գրավել է բարերարների եւ կազմակերպությունների ուշադրությունը:

Սեպտեմբերի 1-ին փոքրիկին այցելել էր Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը: Այցից հրապարակված լուսանկարը, որում երեւում էր դասասենյակի անմխիթար վիճակը, լայն քննարկման առիթ էր դարձել:

Նախ երեւանյան «Պենտա Փենթ» կազմակերպությունը, պայմանավորվելով մարզպետի հետ, հիմնանորոգել է դպրոցի առաջին դասարանի դասասենյակը: Սեպտեմբերի 28-ին էլ Կանադայի Տորոնտո քաղաքում բնակվող մեր հայրենակից, «Բիզնես Արմենիա» կազմակերպության ներկայացուցիչ Խորեն Մարդոյանն իր աջակցությունն է ցուցաբերել երեխայի ընտանիքին: Այդ ընտանիքում, Նարինե Միրզոյանից բացի, մեծանում է եւս 3 անչափահաս երեխա: Նրանք էլ մոտ ապագայում դպրոց կգնան:

Իշխան Սաղաթելյանը հավաստիացրել է, որ իր ամենօրյա առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է պահելու սահմանամերձ, բարձրլեռնային ու հեռավոր բնակավայրերի դպրոցների հիմնախնդիրները:

Capatax arajin dasaranci

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները