ՊՊԾ գնդի մոտ ծանր վիրավորում ստացած ոստիկանի վիճակն այսօր ավելի է վատացել

Երկու վիրավոր ոստիկան ստացիոնար բուժում են ստանում Էրեբունի ԲԿ-ում:
viravor-sahman-iravichak

ՊՊԾ գնդի տարածքում հուլիսի 17-ին փոխհրաձգության հետևանքով ծանր վիրավորում ստացած ոստիկանի առողջական վիճակն այսօր վատացել է: Այս մասին հայտնեց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը: Նրա խոսքով՝ երեկ տեղի ունեցած վիրահատությունից հետո հիվանդի մոտ դրական դինամիկա չի նկատվել, ինչը նշանակում է վիճակի վատացում:

Նշենք, որ ոստիկանը կրծքային-որովայնային հրազենային վիրավորում էր ստացել և գտնվում է «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրի վերակենդանացման բաժանմունքում։  Վիրավորման հետևանքով վնասվել են նրա լյարդը, աղիները, ստոծանին, ինչպես նաև՝ թոքերը։

Հայթայանը նշեց նաև, որ ևս երկու վիրավոր ոստիկան էլ ստացիոնար բուժում են ստանում Էրեբունի ԲԿ-ում:

*

*