Գերմանացի բժիշկներն այցելել են վիրավոր զինծառայողներին

Մասնագետները ծանոթացել են զինվորների առողջական խնդիրներին և քննարկել վերականգնողական բուժման մանրամասները:
zincarayogh

Ֆրանսիայում մասնագիտական գործունեություն իրականացնող մեր հայրենակիցներ Սերժ Դեր-Մաթևոսյանը և Սերժ Արուճումյանն այցելել են Հայաստանի տարբեր բժշկական հաստատություններում բուժում ստացող վիրավոր զինծառայողներին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, մասնագետները ծանոթացել են զինվորների առողջական խնդիրներին և քննարկել վերականգնողական բուժման մանրամասները:

Բժիշկները երեկ եղել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, իսկ այսօր այցելել են «Իզմիրյան» բժշկական կենտրոն, որտեղ վերջերս տեղափոխվել են զինվորական ծառայության ընթացքում տարբեր ժամանակներում վիրավորում ստացած և հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներ:

Մասնագետները, որոնց թվում է նաև առաջատար մերսող կինեզոթերապևտ, բարձ են գնահատել հայաստանյան գործընկերների աշխատանքը, կիսվել բուժական  նոր մոտեցումներով:

Բժիշկները նշել են, որ կատարված աշխատանքի շնորհիվ առաջիկայում հնարավոր կլինի դրական արդյունք գրանցել: Նրանք հետագա համագործակցության պատրաստակամություն են հայտնել:

zinvor

*

*