Բյուրականի հրդեհն ամբողջությամբ մարվել է

Սեպտեմբերի 3-ին բռնկված հրդեհի հետևանքով այրվել է մոտ 100 հա խոտածածկ տարածք:

Սեպտեմբերի 9-ին` ժամը 20.00-ի սահմաններում, Բյուրականի մոտ առկա ծխացող օջախների հետմարման աշխատանքներն ավարտվել են: Հրդեհն ամբողջությամբ մարված է: Սեպտեմբերի 9-ի աշխատանքներում ներգրավվել է 125 փրկարար ծառայող և 20 միավոր տեխնիկա:

Սեպտեմբերի 3-ին բռնկված հրդեհի հետևանքով այրվել է մոտ 100 հա խոտածածկ տարածք: Հրդեհը տարածվում էր վերգետնյա ուղիներով: Հրդեհաշիջման աշխատանքները կազմակերպվել են անընդհատ ռեժիմով՝ հատուկ լուսավորություն ապահովելու շնորհիվ շարունակվելով նաև գիշերը:

Բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվել են կրակը տեղայնացնելու և դեպի բնակավայրեր տարածումը կանխելու համար:

Քանի որ առաջիկա օրերին հանրապետությունում կանխատեսվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ՝ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ուժերով տեղում սահմանվել է հերթապահություն:

*

*